ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ
Կնոջ կարևոր հատկանիշները ըստ տղամարդկանց
Յուրաքանչյուր կնոջը տղամարդն իր գնահատականն է տալիս։ Կնոջ արտաքին տվյալները, անշուշտ, լավ թեմա են ընկերների միջավայրում ծավալվող բուռն քննարկումների համար։ Բայց, սիրելի կանայք, այս կապակցությամբ չպետք է մոլորության գիրկն ընկնել, տղամարդկանց գնահատականի գլխավոր չափանիշը, վերջին հաշվով, բնավորության գծերն են, որոնցից մի քանիսը յուրաքանչյուր տղամարդու պատկերացմամբ, սկզբունքային են։ Եվ այսպես՝ որո՞նք են այդ հատկանիշները։
ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅՆՈՒԹՅՈՒՆ։ Անկեղծ եղեք, արցունք մի թափեք և մի ծիծաղեք հենց այնպես՝ մտածելով, որ տվյալ պահին պետք է այդպես վարվել։ Հանգիստ եղեք, բայց և մի զսպեք ձեր զգացմունքները՝ և՛ դրական, և՛ բացասական։ Այդպես ոչ միայն կնվաճեք տղամարդու վստահությունը, այլև կպահպանեք ձեր հոգեկան առողջությունը։
ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ։ Տղամարդը շատ հաճախ հարվածն իր վրա է վերցնում։ Բայց միշտ չէ, որ դա հեշտ է կյանքի ոլորաններում։ Տղամարդիկ շատ են գնահատում իրենց կանանց համարձակությունը։ Քանի որ նման կնոջ վրա կարելի է հույս դնել, դժվարին պահին այդպիսի կինը կկարողանա աջակցել, պաշտպանել և հանգստացնել։
ՈՂՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ։ Տղամարդկանց ձանձրացնում են այն կանայք, որոնք անհեթեթություններ են ասում թվացյալ ինքնատիպ ու խոր մտքերի շղարշի տակ։ Տղամարդկանց հետաքրքիր է այն կինը, որին հետաքրքիր է լսել, կամ որն առնվազն կարողանում է լռել։
ՉԱՓԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐՈՒՄ։ Տղամարդկանց մեծ մասը դողում է իր անձնական ֆինանսական միջոցների վրա։ Նրանք ձգտում են բազմապատկել եղածը, օպտիմալացնել ծախսերը։ Այդ իսկ պատճառով նրանք ձգտում են խուսափել այն կանանցից, որոնք չգիտեն իրենց փողի գինը։
ԲԱՐՈՒԹՅՈՒՆ։ Հարաբերություններ կառուցելու ճանապարհին այս հատկանիշի վերաբերյալ հստակ մոտեցում չկա։ Օրինակ՝ որոշ կանայք կարծում են, որ պետք է երբեմն անտեսել նրան, թողնել, որ տանջվի և այլն։ Եվ հետաքրքիր է, որ որոշ տղամարդիկ էլ խոստովանում են, թե իրենց դուր են գալիս այսպես կոչված ստերվաները։ Բայց գիտե՞ք գոնե մեկ ստերվայի, որը ողջ կյանքն ապրել է երջանիկ ամուսնությամբ՝ արժանի տղամարդու հետ։
ՊԱՐԿԵՇՏՈՒԹՅՈՒՆ։ Տղամարդիկ փախչում են շահամոլ կանանցից։ Նրանք ենթագիտակցորեն փնտրում են այնպիսի կնոջ, որը կաջակցի իրենց դժվարին պահերին, ոչ թե կթողնի ու կփախչի առաջին իսկ անհաջողության դեպքում։
ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ։ Մի խաբեք ձեր տղամարդուն։ Մի վախեցեք՝ ճիշտն ասելով։ Ի վերջո, ճիշտը միշտ էլ ջրի երես է դուրս գալիս։ Իսկ ճշմարտությունն ասելով՝ դուք զգալիորեն կնվազեցնեք ձեզնից երես թեքելու հավանականությունը։ Ինչպես և դուք, նա ևս գնահատում է անկեղծությունը։
ՄԱՔՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ։ Տղամարդկանց դուր են գալիս խնամված կանայք։ Միշտ հետևեք ձեզ, ձեր տղամարդն անպայման կգնահատի դա։ Ի գիտություն ասենք, որ տոննաներով շպարը մարքրության և կոկիկության ցուցանիշ չէ։ Դիմահարդարման չարաշահումը նույնիսկ վանում է շատ տղամարդկանց։
ՍԵՔՍՈՒԱԼ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆ։ Յուրաքանչյուր տղամարդու աչքում դա կարևորագույն հատկանիշ է, որը նա գնահատում է բնազդաբար։ Եվ այս հատկանիշը դրվել է ցուցակի ամենավերջին տեղում, որպեսզի շեշտադրվեն նախորդ հատկանիշները։ Չէ" որ ոչ բոլոր կանայք կարող են հպարտանալ իրենց սեքսուալ գրավչությամբ։ Սակայն սեքսուալությունը տրամաբանական վերլուծության ենթարկելը դժվար է։ Այդ իսկ պատճառով կարող ենք խորհուրդ տալ լինել այնպիսին, ինչպիսին որ կաք, պահեք ձեզ բնական, առանց ձևանալու։
28.02.2013
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Գիտնականների խումբը` նյարդակենսաբան Նիկոլ Փրաուսի գլխավորությամբ, հերքել է հոգեբանական վիճակի եւ սեռական հարաբերությունների որակի հետ օրգազմի տարբեր տեսակների կապի մասին Զիգմունդ Ֆրոյդի տեսությունը...
17.10.2016
Տղամարդկանց օրգազմն անհրաժեշտ է սպերմատոզոիդների ժայթքման եւ երեխա բեղմնավորելու համար, սակայն կնոջ օրգազմը բեղմնավորման վրա ոչ մի կերպ չի ազդում: Այդ դեպքում ինչու այն գոյություն ունի բնության մեջ...
16.08.2016
ԱՄՆ–ում փորձարկում են նոր թրթռացող (վիբրացիայով) կրծկալ, որն այն մշակողների խոսքով, առանց որեւէ վիրահատության կարող է մեկ չափսով մեծացնել կուրծքը: Այս հետաքրքիր սարքը ստեղծել է 30-ամյա սերբ Միլան Միլիչն այն բանից հետո, երբ նրա...
08.09.2015
ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վերահսկողության հարցերով վարչությունը տվել է ֆլիբանսերին դեղի արտադրության թույլտվություն, որն ունի կանացի աֆրոդիզիակի հատկություններ։ Այս մասին հայտնում է BBC-ն...
20.08.2015
Ամերիկացի գիտնականները պնդում են, որ կանանց սրտի աշխատանքի դիտարկումը կարող է կանխատեսել և դրանով իսկ օգնել նախազգուշացնելու սեռական ոլորտում...
29.06.2015
Կանանց մեծամասնությունը մտածում է, որ ներլվացումն օգնում է պայքարել տհաճ հոտի դեմ եւ պաշտպանում է ինֆեկցիայից: Իրականում այս պրոցեդուրան այնքան էլ օգտակար չէ, ինչքան ընդունված է...
13.03.2015
Կանանց մոտ էյակուլացիան այնքան էլ հաճախ չի լինում: Երբեմն կնոջ էյակուլյացիան անմիզապահության հետ են շփոթում, սակայն դրանք միմյանց հետ կապ չունեն: Հեղուկը կանացի շագանակագեղձի նմանակի...
27.01.2015
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ